Նահանջ. Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի դիրքը վարկանիշային աղյուսակում

Նահանջ. Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի դիրքը վարկանիշային աղյուսակում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշային աղյուսակը։ Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում նահանջել է մեկ աստիճան և հայտնվել չորրորդ հորիզոնականում: Արթուրը միավորներով զիջում է կուբացի Յասմանի Կաբրերանին, նորվեգացի Ֆելիքս Բարդաուֆին և բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին: Ռիո-2016-ի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը 66 կգ քաշայինների կարգում վնասվածքի պատճառով կտրուկ իր դիրքերը զիջել է  5 հորիզոնակով՝  7-րդ տեղից նահանջել է 12-րդ տեղ: Օլիմպիական խաղերից հետո ըմբիշը չի անցկացրել ոչ մի հանդիպում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 21-22-ին Փարիզում կայանալիք հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):