«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեսթ Հեմ». Ո՞ր դիրքում կխաղա Մխիթարյանը

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեսթ Հեմ». Ո՞ր դիրքում կխաղա Մխիթարյանը

Օգոստոսի 13-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր Լիգայում հանդիպում է «Վեսթ Հեմ» -ին: Ո՞վքեր հանդես կգան մեկնարկային կազմում։ Պորտուգալացի մարզիչը մտահոգ է, քանի որ թիմը օրեր առաջ  պատություն է կրել  ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում զիջելով «Ռեալ Մադրիդին» 2-1 հաշվով։ Ժոզե Մոուրինյոն վերջին շաբաթների ընթացքում փորձ է կատարել 3-5-2 համակարգով, սակայն սպասվում է, որ առաջիկա խաղում  նա կընտրի 4-3-3 ձևաչափը։ Ըստ կանխատեսումների մեկնարկային կազմում հանդես կգան ՝ դարպասապահ Դեվիդ դե Խեան, պաշտպանությունում՝ ձախից Մատտեո Դարմիանը, աջից՝ Անտոնիո Վալենսիան: Պաշտպանության կենտրոնում կգործեն  Ֆիլ Ջոնսն ու Էրիկ Բային: Կիսապաշտպանության կենտրոնում կլինի Նեմանյա Մատիչը, իսկ Պոլ Պոգբան, և Անդեր Էրերան կգործեն եզրերում։ Հարձակման աջ եզրում հանդես կգա Հենրիխ Մխիթարյանը, ձախ եզրում Անտոնի Մարսիալ: Կենտրոնական հարձակվողի դերում կլինի Ռոմելու Լուկակուն։