Լևոն Արոնյանն այս պահին երկրորդն է աշխարհում

Լևոն Արոնյանն այս պահին երկրորդն է աշխարհում

Լևոն Արոնյանը շուրջ 10 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում։ Սրան նպաստել են Սինգֆիլդի գավաթի խաղարկության վերջին երկու տուրերում տարած երկու հաղթանակները։ Այժմ Արոնյանը 2-րդ հորիզոնականում է։ Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը դեռ պահպանում է առաջատար դիրքը։