«Ղարաբաղի» լեհ պաշտպանն Աղդամի ավերվելու մասին

«Ղարաբաղի» լեհ պաշտպանն Աղդամի ավերվելու մասին

«Ղարաբաղը» ստեղծվել է Աղդամում, բայց քաղաքը ավերվել է հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքում։ Ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի պաշտպան ազգությամբ լեհ Յակուբ Ժեզնիչակը ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում խոսել է ակումբի ստեղծման մասին։ Նա հայտարարել է, որ ակումբը ստեղծվել է Աղդամում, սակայն քաղաքն ավերվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմի պատճառով։ Արդյունքում, ակումբը տեղափոխվել է Բաքու, որտեղ նույնպես մեծ թվով երկրպագուներ ունեն, իրենց առջև դրել են հավակնոտ նպատակներ՝ ընգրկվելու ՉԼ-ի խմբային փուլում։ Նշենք, որ Յակուբ Ժեզնիչակը վերջերս է «Ղարաբաղ» տեղափոխվել լեհական «Լեգիայից»։