Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը։ Հայաստանը 72-րդ հորիզոնականում է՝ 480 միավորով։ Նախորդ ամսվա համեմատ՝ մեր հավաքականը մեկ հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Հարևան Վրաստանը 112-րդն է (290), Ադրբեջանը զբաղեցնում է 72-րդ տեղը, Թուրքիան 33-րդն է (779), Իրանը զիջել է դիրքերը մեկ հորիզոնականով, դարձել է 24-րդը (893)։ Աղյուսակը գլխավորում է Բրազիլիան (1604), որին հաջորդում է Գերմանիան (1549), Առաջատար եռյակը եզրափակում է Արգենտինան (1399)։ 4-րդ տեղում Շվեյցարիան է (1329), 5-րդում՝ Լեհաստանը։