ՖԱՖ-ը կաջակցի Հայաստանի հավաքականին Բուխարեստում

ՖԱՖ-ը կաջակցի Հայաստանի հավաքականին Բուխարեստում

Երկրպագուների First Armenian Front շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԱ-2018-ի ընտրական փուլի Ռումինիա - Հայաստան հանդիպման հետ: «Սեպտեմբերի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը Բուխարեստում կանցկացնի մրցաշրջանի վերջին հանդիպումներից մեկը` Ռումինիայի ընտրանու դեմ: Ունենալով արտագնա խաղերի մեկնելու հսկայական փորձ՝ կազմակերպում ենք հերթական ավտոբուսային ուղևորություն դեպի Ռումինա՝ համակարգելու հայ երկրպագուների ֆանատական սեկցիան և 55 000-անոց մարզադաշտում աջակցություն ցուցաբերելու մեր թիմին: Հաղթական արդյունքի դեպքում մրցաշրջանի մնացած 3 հանդիպումներից յուրաքանչյուրը կարող է վերածվել եզրափակչի: Ուղևորության ընթացքում կայցելենք ռումինական գեղեցիկ քաղաքներ՝ Սինաիա, Տրանսիլվանիա, կաջակցենք մեր ընտրանուն նախախաղային մարզմանը: Ուղևորությունը կընթանա հետևյալ երկրներով՝ Վրաստան-Թուրքիա- Բուլղարիա-Ռումինիա: Փաթեթը ներառում է` - ավտոբուսի տոմս - Թուրքիայի վիզա - Ռումինիայի վիզա - ապահովագրություն - Հոսթել` 3 գիշեր Բուխարեստի կենտրոնում - Ճանապարհի սնունդ