Պետդեպն Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անվանել է ՄԱԿ ԱԽ բանաձևի խախտում

Պետդեպն Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անվանել է ՄԱԿ ԱԽ բանաձևի խախտում

ԱՄՆ Պետդեպարտամենտը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում է անվանել Իրանում արբանյակով հրթիռի արձակումը՝ հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։ «Մենք գնահատում ենք դա որպես ՄԱԿ ԱԽ բանաձևի խախտում»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ գերատեսչությունում գնահատել են տեղի ունեցածը որպես բալիստիկ հրթիռների մշակումների շարունակություն։ Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը բարեհաջող տիեզերք է արձակել Simorgh հրթիռակիրը։