Samsung-ը վերջին եռամսյակում ստացել է ռեկորդային օպերացիոն շահույթ

Samsung-ը վերջին եռամսյակում ստացել է ռեկորդային օպերացիոն շահույթ

Samsung հարավկորեական ընկերությունը հաշվետվություն է ներկայացրել 2017 թվականի երկրորդ եռամսյակում աշխատանքի ֆինանսական արդյունքների վերաբերյալ՝ փոխանցում է igate.com.ua-ն։ Հաշվետու ժամանակահատվածում Samsung-ը ստացել է 54.5 մլրդ դոլարի եկամուտ, ինչը 19.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ստացվել է 12.6 մլրդ դոլարի մակարդակի ռեկորդային օպերացիոն շահույթ։ Աճը 2016 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ կազմել է 72.9 տոկոս։ Զուտ շահույթը կազմել է 9.9 մլրդ դոլար։ Նշվում է, որ չնայած բջջային ստորաբաժանման եկամուտների աճին, դրա շահույթը աննշան կրճատվել է։ Դա բացատրվում է բաղադրիչների արժեքի բարձրացմամբ։ Միևնույն ժամանակ դիտվում է ֆինանսական արդյունքների վատացում հեռուստատեսային ուղղությամբ՝ պանելների արժեքի բարձրացման և Եվրոպայում ու Չինաստանում հեռուստացույցերի պահանջակի նվազման պատճառով։