Փաստաբանների պալատի խորհուրդը կդիմի դատարան՝ ձեռք բերելու «Հաց բերողի» բժշկական փաստաթղթերը. Aravot.am

Փաստաբանների պալատի խորհուրդը կդիմի դատարան՝ ձեռք բերելու «Հաց բերողի» բժշկական փաստաթղթերը. Aravot.am

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը այսօր շարունակեց փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ կարգապահական գործի քննությունը: Խորհրդի նախագահող Կարեն Մեժլումյանը նիստից հետո պատմեց, որ խորհուրդն այսօր որոշեց դիմել դատարան՝ ստանալու Արթուր Սարգսյանի (հաց բերողի) վերաբերյալ գործը. «Որ տեսնենք՝ հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են դատարան, թե՞՝ ոչ»: Նիստը այդքանով հետաձգվեց: Պարոն Մեժլումյանի խոսքով, Տիգրան Եգորյանը նախորդ նիստին բացատրություն է տվել, փաստաթղթեր ներկայացրել, խորհուրդն ուսումնասիրել է, բայց այդ փաստաթղթերի մեջ չի գտել հաց բերողի բժշկական փաստաթղերը, ինչի համար այսօր որոշեց դիմել դատարան: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am-ում