Կինն ու որդին դին կապել են երկաթե լարերով, ապա փաթաթել տոպրակով. մանրամասներ՝ մարզպետի խորհրդականի սպանության գործով. Shamshyan.com

Կինն ու որդին դին կապել են երկաթե լարերով, ապա փաթաթել տոպրակով. մանրամասներ՝ մարզպետի խորհրդականի սպանության գործով. Shamshyan.com

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով ձերբակալվել է նրա որդին՝ 23-ամյա Նորիկ Մանուկի Սիմոնյանը և կինը. տեղեկացնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, սպանությունը կատարվել է տանը, որից հետո կինը տղայի՝ Նորայրի հետ դին կապել են երկաթե լարերով, այնուհետև պոլիէթիլենային տոպրակներով փաթաթել և, սպասելով մութն ընկնելուն, այն դուրս են բերել տանից և բերել Դալարիկ գյուղ, որտեղ էլ ամայի տարածքում շպրտել են դին: Image may contain: 3 people, people sitting and indoor Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքը՝ կացինը, որով սպանվել է Մ. Սիմոնյանը: 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: Image may contain: 2 people, people sitting and indoor Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողությունների ընթացքում առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ: Մեկ անձ ձերբակալվել է: Image may contain: 2 people, outdoor Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: