Amazon-ի հիմնադիրը դարձել է աշխարհի ամենահարուստ գործարարը. Forbes

Amazon-ի հիմնադիրը դարձել է աշխարհի ամենահարուստ գործարարը. Forbes

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն ավելի քան 90 մլրդ դոլար կարողությամբ դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը։ Այս մասին հայտնում է CNBC-ը։ Համաձայն իրական ժամանակի ռեժիմում աշխատող Forbes-ի հաշվիչի՝Բեզոսի կարողությունը կազմում է 90.6 մլրդ դոլար, Գեյթսինը՝ 90.1 մլրդ դոլար։ Հաղորդվում է, որ Amazon-ի բաժնետոմսերի արժեքը մեկ գիշերում կտրուկ բարձրացել է 15 դոլարով, մինչդեռ Microsoft-ի արժեթղթերի գինը փոքր-ինչ նվազել է։