Վերջին անգամ եմ զգուշացնում․ թեժ վիճաբանություն՝ «Սասնա ծռերի» գործով դատավորի ու պաշտպանների միջև

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։ Դատական նիստն ընդմիջվել էր, դատարանը գնացել էր խորհրդակցական սենյակ՝ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը քննելու: Պաշտպանը պնդում էր, որ դատավորը պաշտպանական իրավունքի խախտում է թույլ տվել: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը: Դատական նիստի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանի և պաշտպանների միջև տեղի ունեցավ վիճաբանություն:   Մանրամասները՝ տեսանյութում