Լապշինն Իսրայել արտահանձնվելու խնդրանքով դիմել է Ադրբեջանի արդարադատության նախարարություն

Լապշինն Իսրայել արտահանձնվելու խնդրանքով դիմել է Ադրբեջանի արդարադատության նախարարություն

Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հանդիպել է իր պաշտպանյալի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: «Նա ցանկություն է հայտնել ազատազրկումը կրել Իսրայելում: Այդ կապակցությամբ նա դիմում է գրել և ներկայացրել մեկուսարանի պետին, ով էլ այդ դիմումը կներկայացնի արդարադատության նախարարություն»,- ասել է Չերնինը: Հուլիսի 26-ին Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտնել էր, որ բլոգերը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու խնդրանքով: Փաստաբանը նշել էր, որ բլոգերը հրաժարվել է բողոքարկել դատարանի որոշումը: