Թուրքիայի քրդամետ կուսակցության երկու պատգամավոր զրկվել է մանդատից

Թուրքիայի քրդամետ կուսակցության երկու պատգամավոր զրկվել է մանդատից

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Թուղբա Հեզեր Օզթուրքը և Ֆայսալ Սարըյըլդըզը մեջլիսի լիագումար նիստում կայացած քվեարկության արդյունքում զրկվել են պատգամավորական մանդատից: Այս մասին հայտնում է Diken-ը: Պատգամավորին մանդատից զրկելու քվեարկությանը ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը չի մասնակցել: Օզթուրքին պատգամավորական մանդատից զրկելու պատճառը եղել է մեջլիսի լիագումար նիստերից բացակայությունը: Ավելի վաղ պատգամավորական մանդատից, ապա նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն անդամակցությունից զրկվել էր նաև կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը: Քրդամետ կուսակցության 10 պատգամավոր կալանավորված է: