150 տարի առաջ արտահոսքերի մեղավորներին կկախեին. Սպիտակ տուն

150 տարի առաջ արտահոսքերի մեղավորներին կկախեին. Սպիտակ տուն

Սպիտակ տան հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Էնթոնի Սկարամուչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատկեերացում ունի այն մասին, թե ով է մեղավոր Սպիտակ տնից տեղեկատվության արտահոսքերի մեջ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։ «Նախագահն ու ես ցանկանում ենք ասել բոլորին, որ ունենք շատ լավ պատկերացում այն մասին, թե ով է զբաղվում արտահոսքերով և ով է հանդիսանում Սպիտակ տանը արտահոսքերի գլխավոր աղբյուր»,-ասել է նա։ Սկարամուչին ընդգծել է, որ 150 տարի առաջ նման դավաճանական գործողությունների համար չարագործներին կսպասվեր մահապատիժ՝ կախման միջոցով։ Ավելի վաղ Թրամփն արտահոսք էր անվանել The Washington Post-ի հրապարակումը՝ ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի և ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հանդիպման մասին։