Իրանը նոր հրթիռակրի հաջող փորձարկում է իրականացրել

Իրանը նոր հրթիռակրի հաջող փորձարկում է իրականացրել

Իրանը «Սիմորգ» հրթիռակրի հաջող փորձարկում է իրականացրել՝ արձակելով այն տիեզերք: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ Իրանը տիեզերք է արձակելու «Սիմորգ» հրթիռակիրը: Հրթիռակրի արձակումը նշանավորել է 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնիի անվամբ տիեզերակայանի բացումը: