Մառա Բաղդասարյանին տուգանեցին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար

Մառա Բաղդասարյանին տուգանեցին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար

Մոսկվաբնակ սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը տուգանվեց 15 հազար ռուբլով՝ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Նրա մեքենան ոստիկանները կանգնեցրել էին Մոսկվայի արևմուտքի Ուլոֆ Պալմեի փողոցում հուլիսի 26-ին՝ ժամը 22.00-ին։ Երբ ոստիկանները սկսել էին արձանագրություն կազմել, աղջիկը գանգատվել էր վատ ինքնազգացողությունից։ Դեպքի վայր ժամանած բժիշկները նրա մոտ ախտորոշել էին «սթրեսի ուժգին ռեակցիա»։ Բաղդասարյանն անժամկետ զրկվել է վարորդական իրավունքից մարտին։