ԵՄ-ն Հունաստանին 209 մլն եվրո է հատկացրել միգրանտների տեղավորման համար

ԵՄ-ն Հունաստանին 209 մլն եվրո է հատկացրել միգրանտների տեղավորման համար

Եվրամիությունը Հունաստանին 209 միլիոն եվրոյի հրատապ օգնություն է հատկացրել միգրանտների ժամանակավոր տեղավորման և ապրուստի միջոցի տրամադրման համար: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովը՝ փոխանցում է TASS գործակալությունը։ Միգրանտները Թուրքիայի տարածքով ուղևորվում են Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներ և կանգ են առնում Հունաստանի տարածքում գտնվող ճամբարներում: «Եվրոպան համերաշխություն է, և հենց դա է նշանակում օգնության տրամադրման մասին որոշումը»,- այս առանչությամբ հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը: Այդ միջոցներից 93,5 միլիոն եվրոն նախատեսված է 22 հազար միգրանտների համար կացարանի վարձակալման նպատակով: Եվս 57,6 միլիոն եվրո կհատկացվի նրանց սոցիալական կարիքների ապահովման համար, մնացած միջոցները կհանձնվեն ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք զբաղվում են առաջին անհրաժեշության ապրանքներով փախստականների ապահովմամբ։