Կրակոցներ Աբովյանում. կրակել են «Պալաչի» տան ուղղությամբ

Կրակոցներ Աբովյանում. կրակել են «Պալաչի» տան ուղղությամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 27-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 29 շենքի բնակարաններից մեկի ուղղությամբ կրակոցներ են արձակել։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի և ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Աբովյանի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև փորձաքրեագետները։   Մանրամասները՝ shamshyan.com