Ադրբեջանի հիվանդանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել. տասնյակ հիվանդներ տարհանվել են

Ադրբեջանի հիվանդանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել. տասնյակ հիվանդներ տարհանվել են

Ադրբեջանի Եվլախի շրջանի կենտրոնական հիվանդանոցում հուլիսի 27-ին  ուժգին հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական Gununsesi.info-ն: Կրակի բռնկման հատվածում եղել է 35-ից 40 հիվանդ, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, որոնք անմիջապես տարհանվել են: Հիվանդանոցի բուժանձնակազմի հաղորդմամբ` հրդեհի  բռնկման ժամանակ 3 հիվանդ գտնվել են վիրահատական սեղանին, և բժիշկները ստիպված են եղել կիսատ թողնել վիրահատությունները: Այս հիվանդներն անմիջապես տեղափոխվել են Մինգաչևիրի քաղաքային հիվանդանոց, վիրահատական գործողությունները շարունակելու համար: Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, ընթանում է հետաքննություն: