ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ

ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները, ամփոփելով ստացված բանավոր և գրավոր բողոքները, 2017 թվականի հուլիսի 27-ին հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին  տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: Առանձնազրույցներ են ունեցել ազատազրկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները: Արձանագրված խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ աշխատանքի արդյունքում տեղում լուծում է ստացել, մյուս մասը Արդարադատության նախարարություն կներկայացվի քննարկման գրավոր ընթացակարգի շրջանակներում: