Հրանուշ Հակոբյանը կարևորել է Համահայկական 6-րդ համաժողովի անցկացումը Հայրենիք-Սփյուռք կապերի ուժեղացման առումով

Հրանուշ Հակոբյանը կարևորել է Համահայկական 6-րդ համաժողովի անցկացումը Հայրենիք-Սփյուռք կապերի ուժեղացման առումով

Հայրենիք-Սփյուռք սեպտեմբերին կայանալիք համահայկական 6-րդ համաժողովը լինելու է ամենագլխավոր հարթակը Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացման և ուժեղացման առումով: Հուլիսի 27-ին Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Այս հարթակում հնարավորություն է տրվելու տարբեր մտքեր, գաղափարներ, ոչ ստանդարտ առաջարկություններ անելու, որոնք շատ հնարավոր է հետագայում իրականություն դառնան»,- ասաց Հակոբյանը: Սփյուռքի նախարարի խոսքով` համաժողովին հրավիրված են աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ: «Ներկայումս արդեն իսկ 67 երկրի ներկայացուցիչ ընդգրկվել է համաժողովին և մինչև սեպտեմբերին այդ թիվը կավելանա»,- նշեց Հրանուշ Հակոբյանը: Նախարարը հայտնեց, որ համաժողովում քննարկվելու է չորս հիմնական հարց` Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները և տարածաշրջանային հարցերը, որի պատասխանատուն լինելու Պաշտպանության նախարարը, երկրորդը` արտաքին քաղաքական օրակարգային խնդիրները, որի պատասխանատուն լինելու է Արտաքին գործերի նախարարը, երրորդ հարցը վերաբերելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը և հայ առևտրական ցանցի գործունեությանը, որի պատասխանատուն լինելու է փոխվարչապետը, իսկ չորրորդը` հայապահպանությանը, որի պատասխանատուն է լինելու Սփյուռքի նախարարը: Նախարարը համաժողովին հրավիրեց նաև ՀՄԸՄ անդամներին: Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը կայանալու է սեպտեմբերի 17-20-ը:   Լուսանկարը՝ 168.am-ի