Մեր համակարգում բյուջեի քչացում տեղի չի ունենա. Առողջապահության նախարար

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված երկու տարի հետո առողջապահության ոլորտին հատկացվող ծախսերի կրճատմանը: «Ցավոք, այդպես նախատեսվում է, մենք մեծ հույսեր ունենք, որ կհիմնավորենք մեր ծրագրերը և բյուջեի քչացում տեղի չի ունենա: Սակայն եթե այդպիսի քայլի դիմի կառավարությունը կամա թե ակամա, ապա մենք ձեռնամուխ ենք եղել արդյունավետության բարձրացման ծրագրին, որն իր արդյունքները տվել է և այդ տնտեսությունների հաշվին մենք կկարողանանք կրճատել մեր բյուջեն՝ առանց ծառայությունների որակը վատթարացնելու», - ասաց նա։