Beeline-ը լարային ենթակառուցվածքների աննախադեպ արդիականացում կիրականացնի

Beeline-ը լարային ենթակառուցվածքների աննախադեպ արդիականացում կիրականացնի

Beeline-ը հայտարարում է Երևանում և մարզերում լարային ենթակառուցվածքների աննախադեպ արդիականացման ծրագրի մասին։ Լայնածավալ նախագիծը կընդգրկի մայրուղային և բաժանորդային ենթակառուցվածքների մեծ մասը, իսկ ներդրումների ծավալն առաջիկա երկու տարվա ընթացքում կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարի։ Նախագծի իրականացման համար Beeline-ը համագործակցության է հրավիրելու հայաստանյան գործընկերների, որոնք կկարողանան իրականացնել  սարքավորումների մոնտաժման աշխատանքները և միացումները, օպտիկական ցանցերի անցկացումն ու այլ աշխատանքները։ Հնարավոր գործընկերների ցանկը կազմելու համար ստեղծվել է  [email protected] փոստային հասցեն, որին մրցույթին մասնակցել ցանկացող բոլոր տեղական ընկերությունները կարող են ուղարկել իրենց տվյալները։ «Beeline-ը շարունակում է Հայաստանն ու երկրի բնակիչներին կապի բոլոր տեսակներով ապահովելու գեղեցիկ ավանդույթը։ Մենք շարունակում ենք առաքելությունը, որը սկսել ենք ավելի քան մեկ դար առաջ, և այսօր պատրաստ ենք բավականին զգալի ներդրումներ կատարել  ի շահ երկրի ու մեր հաճախորդների։ Մենք շատ ուրախ կլինենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ, որպեսզի միասին դարձնենք կյանքը ու կապը Հայաստանում ավելի լավն ու առաջադեմը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Նշենք, որ ապագա ներդրումները, առաջին հերթին, շատ դրական կանդրադառնան Beeline-ի ֆիքսված ինտերնետ կապի որակի վրա, կօգնեն հաճախորդներին տրամադրել բարձրագույն որակի կոնվերգենտ ծառայություններ, կնպաստեն հնացած անալոգային կայանների փոխարինմանը գերժամանակակից կայաններով: