Ոստիկանության ֆաբրիկան քանդեցին որոշ չինովնիկներ. աշխատակիցները չվճարված աշխատավարձերի հարցով դիմում են վարչապետին

Նախկինում ոստիկանությանը պատկանող «Կոնտինենտտեքս» ընկերության մի խումբ նախկին աշխատակիցներ կառավարության դիմաց դիմում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հայտնելով, որ 4 տարի է՝ լուծարվել է իրենց ընկերությունը, սակայն մինչ այժմ  աշխատավարձ և վերջնահաշվարկ չեն ստացել: «Մենք ինքնաֆինանսավորվող հիմնարկ ենք եղել, բայց կատարել ենք ոստիկանության պատվերները, կարել ենք համազգեստներ ներքին զորքերի, սպայական կազմի, ոստիկանության ամբողջ շարքային համակարգի համար համազգեստներ: Շատ լավ աշխատել ենք, լավ արդյունքներ են եղել»,-նշում են աշխատակիցները: