«Նաիրիտի» ներդրողները առաջիկայում կժամանեն Հայաստան. նաիրիտցիները հուսով են՝ պարտքերը «կսառեցվեն»

Նաիրիտցիները հերթական հինգշաբթի օրը դարձյալ հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերագործարկել գործարանը: Նրանցից մեկի խոսքով՝ առաջիկայում ներդրողները կժամանեն Հայաստան. «Արդեն պայմանավորվածություն կա՝ ամսի 7-8-ին հանդիպելու են հոլդինգի և եվրոպական այդ կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչները»: Մեր զրուցակիցը հուսով է, որ չի կրկնվի նախորդ պատմությունը, և այս անգամ պարտքերը կզրոյացվեն կամ ուղղակի մի քանի տարով կսառեցվեն:   Մանրամասները՝ տեսանյութում: