Արտակարգ դեպք Էջմիածնում. 15-ամյա աղջիկը 5 հարկանի շենքի տանիքից իրեն ցած է նետել. Shamshyan.com

Արտակարգ դեպք Էջմիածնում. 15-ամյա աղջիկը 5 հարկանի շենքի տանիքից իրեն ցած է նետել. Shamshyan.com

Այսօր արտակարգ դեպք է տեղի Արմավիրի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում մարմնական վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Վ. Հ.-ն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս բարձրացել էր Վազգեն Առաջին փողոցում գտնվող նախկին կինոյի շենքի տան տանիք և սպառնում էր, որ իրեն ցած կնետի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի ոստիկանները՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Մոտ 20 րոպե ոստիկանապետի գլխավորությամբ երեխայի հետ բանակցություններ էին վարում, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, սակայն մինչ կանչով կժամանեին Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները և տեղի հրշեջ-փրկարարները, աղջիկը իրեն ցած է նետում տանիքից, որը 5 հարկանի է։   Մանրամասները՝  shamshyan.com-ում