«Ոչնչություններ են». Փոստանջյանը՝ «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամների մասին

Այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը իրենց խմբակցության արդեն իսկ նախկին անդամներ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին անվանեց «ոչնչություններ»: «Իրենք մեզ չեն հետաքրքրում, մենք նրանց ցտեսություն ենք ասել, իրենք պետք է հասկանան իրենց դերը կյանքում, հաստատ ավագանու կամ «Երկիր Ծիրանիի» մեջ չէ նրանց դերը: Իրենց արդեն ճանապարհել ենք, իրենք ոչնչություն են, հետևաբար այդ ոչնչությունների դերը մեր կողքին չէ»,-նշեց Փոստանջյանը: