Սավչենկոն խոստացել է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում

Սավչենկոն խոստացել է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում

Գերագույն ռադայի արտախմբակցային պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտնել է, որ կմասնակցի 2019 թվականին կայանալիք ընտրությունների նախագահական մրցապայքարին։ «Նախագահական արշավին մասնակցելու համար իրականում շատ բան պետք չէ՝ 2.5 մլն գրիվեն (մոտ 96 հազար դոլար)՝ գրանցվելու համար։ Ես գումար կհավաքեմ նախագահության համար։Ես կմասնակցեմ, իսկ թե հետո ինչ կլինի՝ կտեսնենք»,-ասել է նա «Գլավկոմ» պարբերականի հետ հարցազրույցում։ Հուլիսին Ուկրաինայի արդարադատության նախարարությունը գրանցել էր Նադեժդա Սավչենկոյի «Հասարակա-քաղաքական հարթակ» կուսակցությունը, որի նպատակն է սահմանադրական ճանապարհով քաղաքական համակարգի փոփոխումը։