Ուկրաինայի նախագահի վարչակազմը պարզաբանել է Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելը

Ուկրաինայի նախագահի վարչակազմը պարզաբանել է Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելը

Ուկրաինայի նախագահի վարչակազմում հայտարարել են, որ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին զրկել են քաղաքացիությունից այն պատճառով, որ նա դրա ստացման համար տրամադրել էր անարժանահավատ տվյալներ։ «Պետական միգրացիոն ծառայության ներկայացմամբ, որը տրամադրել է համոզիչ փաստեր դիմումը ձևակերպելիս անարժանահավատ տեղեկության վերաբերյալ, Ուկրաինայի նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձնաժողովը որոշել է աջակցել Սաակաշվիլիի՝ Ուկրաինայի քաղաքացիության դադարեցման մասին միջնորդությունը և խորհուրդ տվել նախագահին ընդունել համապատասխան որոշում։ Խորհրդատվության հիման վրա պետության ղեկավարը համապատասխան հրամանագիր է ստորագրել»,-ասված է նախագահի վարչակազմի հաղորդագրությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Վարչակազմում հայտարարել են, որ քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիրը չի հրապարակվի, քանի որ պարունակում է անձնական տվյալներ։