Երուսաղեմի մուֆթին հայտարարել է Տաճարի լեռան շուրջ կոնֆլիկտի կարգավորման մասին

Երուսաղեմի մուֆթին հայտարարել է Տաճարի լեռան շուրջ կոնֆլիկտի կարգավորման մասին

Երուսաղեմի մուֆթի Մուհամմադ Հուսեյնը հայտարարել է Տաճարի լեռան շուրջ ծագած կոնֆլիկտի կարգավորման և պատրաստակամության մասին՝ վերսկսելու աղոթքները նշանակութամբ երրորդ իսլամական սրբավայրի տարածքում։ Այս մասին փոխանցում է իսրայելական «Կան» ռադիոկայանը։ Հայտարարությունը կարող է նշանակել, որ տեղի արաբա-մուսուլմանական համայնքի կրոնական առաջնորդները բավարար են համարել Իսրայելի կողմից արված զիջումները։ Իսրայելն անցած գիշեր ապամոնտաժել էր Տաճարի լեռան գլխավոր մուտքի մոտ մնացած սարքավորումները՝ նախատեսված վերահսկողության իրականացման համար։ «Իրավիճակը վերադարձել է բնականոն հուն։ Մենք կաղոթենք Ալ-Աքսայում»,-ասել է մուֆթին։