Պայթյուն՝ Ադրբեջանի թռչնաբուծական ֆաբրիկայում. կա զոհ, վիրավորներ

Պայթյուն՝ Ադրբեջանի թռչնաբուծական ֆաբրիկայում. կա զոհ, վիրավորներ

Ադրբեջանի Լերիկի շրջանի Պիրա գյուղում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայում ուժգին պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է ադրբեջանական Gununsesi.info-ն: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի փոխանցմամբ` պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։