Ստամբուլում ԴԱԻՇ-ի դեմ գործողությունների շրջանակում 23 կասկածյալ է ձերբակալվել

Ստամբուլում ԴԱԻՇ-ի դեմ գործողությունների շրջանակում 23 կասկածյալ է ձերբակալվել

Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի աշխատակիցները ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամների դեմ գործողություն են իրականացրել քաղաքի 14 հասցեներում: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: Գործողությունների արդյունքում ձերբակալվել է 23 մարդ, որոնցից 17-ն օտարերկրյա քաղաքացիներ են: Իրավապահ մարմիններն առգրավել են մեծ քանակությամբ նյութեր: