Լապշինը ցանկանում է, որ իրեն արտահանձնեն Իսրայել

Լապշինը ցանկանում է, որ իրեն արտահանձնեն Իսրայել

Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցանկանում է, որ իրեն արտահանձնեն Իսրայել: Ինչպես հաղորդել է փաստաբանը՝ իր պաշտպանյալն արդեն բանտում հանդիպել է Իսրայելի հյուպատոսին: Նշենք, որ Լապշինը Բաքվի դատարանում հայտարարել է, որ իր այցը Արցախ քաղաքական դրդապատճառ չի ունեցել: