Թուրքիայի վարչապետը հանդիպելու է երկրում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Թուրքիայի վարչապետը հանդիպելու է երկրում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հուլիսի 27-ին կհանդիպի երկրում խոշոր ներդրումներ իրականացնող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Գերմանական Die Zeit պարբերականը նախորդ շաբաթ հրապարակել էր լուրն այն մասին, որ Թուրքիան 68 անձանց և կազմակերպությունների անուններով ցուցակ է հանձնել Գերմանիայի դաշնային անվտանգության կազմակերպությանը: Նշվում էր, թե ցուցակում ներգրավված անձինք և կազմակերպությունները մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչությանն աջակցելու մեջ: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ գերմանական կազմակերպությունների դեմ սկսված հետաքննություն չկա: «Դա սուտ է»,- ասել էր նա, իսկ փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ կատարվածը «հաղորդակցության սխալի» հետևանք է: Դրանից հետո Գերմանիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Թուրքիան գերմանական կազմակերպությունների անուններով ներկայացված ցուցակը հետ է վերցրել: Գերմանիան առաջատար է Թուրքիայում օտարերկրյա ներդրումների ծավալով: Երկրում գործում է  շուրջ 6 հազար գերմանական կազմակերպություն: