Ինչու է Սերժ Սարգսյանի եղբայրը Lexus LX 570-ով երթևեկում «ներքին դիվանագիտական» համարներով. «Հրապարակ»

Ինչու է Սերժ Սարգսյանի եղբայրը Lexus LX 570-ով երթևեկում «ներքին դիվանագիտական» համարներով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ նկատել ենք, որ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը երթևեկում է սպիտակ Lexus LX 570 ամենագնացով, որի վրա «արարողակարգային» համարներ են փակցված։ Այս դեպքում Լևոն Սարգսյանի մեքենայի համարանիշը ARM 065 է։ Սրանք, կարելի է ասել, «ներքին դիվանագիտական», բայց ժամանակավոր համարներ են, որոնք տրամադրվում են արտաքին գործերի նախարարության կողմից՝ դրսից ժամանած հյուրերին սպասարկող մեքենաների վրա փակցնելու համար։ Օրինակ՝ երբ դրսից որևէ պատվիրակություն է գալիս, այդ պատվիրակության անդամներին սպասարկող միկրոավտոբուսների, տարբեր ներկայացուցչական մեքենաների վրա փակցնում են ARM տարբերանշանով և կապույտ ու սպիտակ գունավորմամբ այս համարանիշները, որպեսզի տարբերվեն երթևեկության մեջ, ՃՈ տեսուչներն իմանան, որ սրանք դիվանագիտական հյուրերին սպասարակող մեքենաներ են։ Հաճախ նաև մեր պաշտոնյաների մեքենաների համարանիշներն են փոխում և այս համարներից փակցնում, որպեսզի հյուրերին ուղեկցելիս, երբ շարասյան կազմում ստիպված են լինում արագ երթևեկել, արագաչափ սարքերի և տեսախցիկների տակով անցնելիս «չնկարվեն» և չտուգանվեն»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: