Թուրքիայում հանգստացող ՌԴ քաղաքացի է մահացել

Թուրքիայում հանգստացող ՌԴ քաղաքացի է մահացել

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դմիտրի Սադովնիկովը Թուրքիայի զբոսաշրջային Քեմեր շրջանի հյուրանոցներից մեկում մահացած է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է HaberTurk-ը: 48-ամյա ռուսաստանցին կնոջ և ընկերների հետ հանգստանալիս է եղել միջերկրածովյան հյուրանոցներից մեկում: Նրա կինը հուլիսի 25-ին հայտնաբերել է ամուսնուն լողավազանի մոտ՝ անգիտակից վիճակում, առանց կենդանության նշանների: Դեպքի վայր եկած բժիշկները հայտնել են, որ Դմիտրի Սադովնիկովը մահացած է: Նրա կինը հայտնել է, որ հանգստի ժամանակ ամուսինը չարաշահել է ոգելից խմիչքների օգտագործումը: