Շիրակի դաշնակցական նորանշանակ մարզպետի ունեցվածքը. «Փաստ»

Շիրակի դաշնակցական նորանշանակ մարզպետի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 8-ին Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակված դաշնակցական Արթուր Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը: Խաչատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում երեք բնակարան և «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենան: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 20 միլիոն դրամ և 4 հազար 500 ամերիկյան դոլար: Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 12 միլիոն 622 հազար դրամ եկամուտ, որից 3 միլիոն 122 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 9 միլիոն 500 հազար դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր: Արթուր Խաչատրյանը 2016–2017թթ. աշխատել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: