Google հրաժարվում է «կենդանի» որոնման գործառույթից

Google հրաժարվում է «կենդանի» որոնման գործառույթից

Gооgle որոնողական հսկան որոշել է հրաժարվել Instant տեխնոլոգիայց, որը թույլ էր տալի ցույց տալ որոնման արդյունքներն այն ժամանակ, երբ օգտատերերը դեռ նոր էին մուտքագրում որոնողական հարցումը։ Այս մասին հայտնում է Search Engine Land պարբերականը։ «Մենք գործարկել էինք Google Instant-ը 2010 թվականին՝ օգտատերերին հնարավորինս արագ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու համար, երբ նրանք նոր էին մուտքագրում հարցումն իրենց սարքերում։ Այդ ժամանավանից շատ որոնողական հարցումներ արվել են բջջային սարքերից, ինչը նախատեսում է տարբեր սահմանափակումներ։ Հաշվի առնելով այդ ամենը՝ մենք որոշեցինք անջատել Google Instant-ը՝ կենտրոնանալու այն բանի վրա, որ ավելի արագ դարձնենք որոնումը բոլոր սարքերում»,-ասել է ընկերության ներկայացուցիչը։ Այժմ որոնման համակարգը կառաջարկի հարցման հնարավոր տարբերակներ և կբեռնի որոնման արդյունքներն այն բանից հետո միայն, երբ օգտատերերը կընտրեն այդ տարբերակներից մեկը կամ կսեղմեն մուտքի ստեղնը։