Ինչ միջոցներով են ցանկանում զսպել «Սասնա ծուռ» դարձած փաստաբաններին. «Հրապարակ»

Ինչ միջոցներով են ցանկանում զսպել «Սասնա ծուռ» դարձած փաստաբաններին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանության վերին էշելոններում մանրադիտակով հետևում են «Սասնա ծռերի» դատավարությանը և միջոցներ մտածում դատերի ժամանակ փաստաբանների, «ծռերի» գործողությունները զսպելու համար, քանի դեռ դրանք ավելի մեծ ակցիաների չեն հանգեցրել։ Եվ, ահա, իշխանության իրավական թևը քննարկում է, թե ինչ կարող են անել՝ զսպելու «Սասնա ծուռ» դարձած փաստաբաններին, որոնք միավորվել են իրենց պաշտպանյալների հետ և տապալում են դատերը։ Փաստաբանների հանդեպ, որպես պատժիչ գործողություն, կիրառում են Փաստաբանների պալատ բողոքներ գրելը, սակայն դրանք էլ բավարար չեն՝ ՓՊ-ն սանկցիաներ չի կիրառում նրանց նկատմամբ։ Օրինակ՝ իշխանության իրավական թևի ներկայացուցիչներից մեկը կարծիք հայտնեց, թե ուսումնասիրել են արտերկրի փորձը և, օրինակ, կարող են Դատական օրենսգրքի մեջ կետ ավելացնել, որով դատավորն իրավունք կունենա փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել՝ 3 օր կալանավորման տեսքով»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: Լուսանկարը՝  Photolure-ի