Facebook-ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակում աճել է 71%-ով

Facebook-ի զուտ շահույթը երկրորդ եռամսյակում աճել է 71%-ով

Facebook ընկերության եկամուտն ու շահույթը 2017 թվականի երկրորդ եռամսյակում էականորեն աճել են։ Այս մասին ասվում է ընկերության հաշվետվության մեջ։ Այդ ժամանակահատվածում ընկերության ընդհանուր եկամուտը կազմել է 9.32 մլրդ դոլար՝ 45 տոկոսով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ Facebook-ի զուտ շահույթն աճել է 71 տոկոսով՝ հասնելով 3.89 մլրդ դոլարի։ Ընկերության եկամտի հիմնական աղբյուրն ավանդաբար մնում է գովազդը, որին բաժին է ընկնում եկամտի 98.3 տոկոսը։ Բացի այդ, երկրորդ եռամսյակում սոցցանցին հաջողվել է գրանցված օգտատերերի թիվը հասցնել 2 միլիարդի։