Պատմամշակութային Արդվի գյուղը վերացնում են, հանքը շահագործողների թվում է նաև ՀՀԿ-ական պատգամավորը

Գյուղի խմելու ջուրը գալիս է այնտեղից, որտեղ ուզում են բացել հանքը: Այդտեղ են գտնվում նաև արոտավայրերը, իսկ գյուղի ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է: «Առաջին լրատվական»-ին այս մասին փոխանցեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նրա խոսքով՝ սա նշանակում է գյուղը վերացնել. «Այն դեպքում, երբ գյուղում կան պատմամշակութային արժեքներ՝ 7-րդ դարի եկեղեցի, հին եկեղեցիներ»: Ուստի պատգամավորը կարծում է, որ սա ոչ միայն բնապահպանության, այլև մշակույթի նախարարության, կաթողիկոսարանի խնդիրն է: Գևորգ Գորգիսյանը վստահեցրեց, որ թույլ չեն տա բնակիչների իրավունքները ոտնահարել, և ամեն ինչ կանեն, որ հարցը լուծում ստանա. «Սարը քանդել վաճառելը շատ հեշտ է, իսկ ուղեղով մտածելը՝ դժվար: Մեր կառավարությունն ընտրել է հեշտ ուղին: Առնվազն 30 տոկոս սեփականատերը մեզ շատ հայտնի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն է»:   Առավել մանրամասն՝ տեսանյութում: