Իրանց հարստանալու համար գյուղն ուզում են վերացնեն. Արդվինցիները պնդում են՝ «հանքը շահագործողները դավաճաններ են»

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները այսօր վաղ առավոտից բնակիչները փակել են ճանապարհը և բոյկոտում են ոսկու-բազմամետաղային հանքի շահագործման վերաբերյալ այսօր ժամը 12։00-ին նախատեսված հանրային լսումները։ «Իրանց հարստանալու համար գյուղն ուզում են վերացնեն: Հանքը շահագործող կազմակերպությունները շահույթ հետապնդող կազմակերպություններ են: Մեզ համոզում են, կաշառում, առաջարկում մեր գերեզմաններն ու հողատարածքները վաճառեն: Փողով հարուստ չեն դառնում, նրանք ընդամենը դավաճաններ են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վրդովված նշում էին Արդվի գյուղի բնակիչները: