Արդվի գյուղի բնակիչները փակել են ճանապարհը. նրանք դեմ են ոսկու հանքի շահագործմանը

Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները վճռական են իրենց համայնքի անտառներում ու արոտավայրերում ոսկու արդյունահանման նախագծին ընդդիմանալու հարցում: Այսօր վաղ առավոտից բնակիչները փակել են ճանապարհը և բոյկոտում են ոսկու-բազմամետաղային հանքի շահագործման վերաբերյալ այսօր ժամը 12։00-ին նախատեսված հանրային լսումները։ Նշենք, որ Արդվիում ոսկու հանքավայրի հնարավոր շահագործողների թվում շրջանառվում է նաև ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անունը։