ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի ու նրա կնոջ ունեցվածքը. «Փաստ»

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի ու նրա կնոջ ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի կինը նախորդ տարի 11 հազար 500 ԱՄՆ դոլարով LEXUS RX 350 մակնիշի ավտոմեքենա է գնել: Այս մասին տեղեկանում ենք Բրուտյանի կնոջ՝ Անի Սարգսյանի 2016թ. տարեկան հայտարարագրից: Ինքը՝ Բրուտյանը, հայտարարագրել է 25 միլիոն դրամ, 85 հազար ԱՄՆ դոլար ու 58 հազար եվրո դրամական միջոցներ: Տարեկան եկամուտները նախորդ տարի կազմել են 7 միլիոն 771 հազար դրամ և ստացվել երեք տարբեր աշխատավարձերի հանրագումարից: Բացի այս, նա նախորդ տարի նաև փոխառություններ է հանձնել՝ 55 հազար եվրոյի չափով: Իսկ նրա կինը հայտարարագրել է 5 միլիոն դրամ, 35 հազար ԱՄՆ դոլար և 15 հազար եվրո դրամական միջոցներ, տարեկան եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 986 հազար դրամ և ստացվել աշխատավարձից»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: