«Երկիր Ծիրանի»-ն աշնանը կունենա՞ «դժոխային» սցենարներ. «Իրավունք»

«Երկիր Ծիրանի»-ն աշնանը կունենա՞ «դժոխային» սցենարներ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու նիստերը փորձեց «դժոխքի» վերածել, թեև քաղաքապետ Տարոն Մարգարյանը հակառակն էր ասում՝ դժոխքի շունչ չի զգացել: Հետաքրքիր է՝ դժոխային նոր սցենարներ կա՞ն աշնան համար, թե՞ ոչ: Զանգահարեցինք «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Սեդա Մելիքյանին: Վերջինս ասաց, որ կուսակցության անդամները հեռախոսով պարզաբանումներ չեն տալիս, իսկ եթե ասելու բան ունենան և նոր նախաձեռնություններ, մամուլի ասուլիսով դա կհրապարակեն: ԵԾ-ի ներկայացուցիչն անգամ չասաց, թե հիմա կուսակցությունը ինչո՞վ է զբաղվում՝ հանգստանո՞ւմ է, թե՞ դեռ աշխատում է»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: