Կամո Արեյանի որդու հարսանիքն անցել է առանց «քյարթու» և ավանդական խորովածի երգ-պարի. «Հրապարակ»

Կամո Արեյանի որդու հարսանիքն անցել է առանց «քյարթու» և ավանդական խորովածի երգ-պարի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 22-ին Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդու հարսանիքն էր: Հարսնացուն տղայի համակուրսեցին է: Այն կայացել է Դիլիջանի «Դոլմամա» ռեստորանային համալիրում: Քաղաքական էլիտայից ներկա են եղել միայն Տարոն Մարգարյանը և ընտանիքի մտերիմ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քաղաքապետի տեղակալները կլինեին, բայց արձակուրդի մեջ են եղել: Պատմում են, որ աշխույժ երիտասարդական, ժամանակակից հարսանիք է եղել՝ առանց «քյարթու» և ավանդական արարողակարգերի, անգամ խորովածի երգ-պարը չի եղել: Ամեն ինչ ճաշակով է եղել, ազգային տարրերով, բայց եվրոպական մոտիվներով: Հրավիրված են եղել ընտանիքի մտերիմները: Երաժշտությունն ապահովել է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ջազ բենդը: Կամո Արեյանի կինը միջոցառումների կազմակերպման ընկերություն ունի և անձամբ է կազմակերպել որդու հարսանիքը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: Լուսանկարը՝  Panorama.am-ի