Bosch-ն ու Daimler-ը հնարավոր են դարձրել առանց վարորդի մեքենայի կայանումը

Bosch-ն ու Daimler-ը հնարավոր են դարձրել առանց վարորդի մեքենայի կայանումը

Գերմանական Bosch և Daimler ընկերությունները ցուցադրել են իրական պայմաններում առանց վարորդի մեքենայի կայանումը Շտուտգարտում՝ Mercedes-Benz-ի թանգարանի կայանատեղիում։ Ինչպես ասվում է Bosch-ի մամլո հաղորդագրությունում՝ այժմ սմարթֆոնի օգնությամբ վարորդը կարող է ավտոմատ կերպով կայանել մեքենան անհրաժեշտ վայրում՝ չհետևելով դրա տեղաշարժին։ Այդ նախագիծը հանդիսանում է աշխարհում առաջին ենթակառուցվածքային լուծումը վարորդով և առանց վարորդի մեքենաներն իրական պայմաններում կայանելու լիարժեք ավտոմատացված ծառայության համար։ 2018 թվականի սկզբին այցելուները կկարողանան փորձարկել այդ ծառայությունը թանգարանի ավտոկայանտեղիում՝ կարգավորիչ մարմինների կողմից թույլտվության տրամադրումից հետո։ Ավտոմատացված կայանումը հանդիսանում է կարևոր քայլ ավտոնոմ մեքենավարման ճանապարհին։