Three Square Market ընկերությունն աշխատակիցների մաշկի տակ միկրոչիպեր կտեղադրի

Three Square Market ընկերությունն աշխատակիցների մաշկի տակ միկրոչիպեր կտեղադրի

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում տեղակայված Three Square Market ընկերությունը միկրոչիպեր կտեղադրի իր անձնակազմի 50 անդամի մաշկի տակ, հայտնում է RIA Novosti-ն` հղում անելով BBC-ին: Հաղորդվում է, որ միջոցներն ուղղված են աշխատակիցների համար ընկերության էլեկտրոնային սարքավորումների հասանելիությունը պարզեցնելուն: Մասնավորապես՝ միկրոչիպերը թույլ կտան միանալ համակարգիչներին և օգտվել գրասենյակային տեխնիկայից: 300 դոլար արժողությամբ միկրոչիպերը կտեղադրվեն անվճար: Հեռուստաալիքն ընդգծել է, որ նախագծի բոլոր մասնակիցներն ինքնակամ համաձայնել են վիրահատության անցկացմանը: