Միտքը հետաքրքիր է. երևանցիներն ու զբոսաշրջիկները՝ Ազատության հրապարակում եռաչափ պատկերի մասին

Ազատության հրապարակում ստեղծվել է հերթական եռաչափ նկարը (3D սթրիթ արթ)՝ այս անգամ ձորում զբոսնող արջերի պատկերով: Նկարը ստեղծվել է հատուկ ջրակայուն և ջերմակայուն ներկերով: Հրապարակում զբոսնող երևանցիներն ու զբոսաշրջիկներն արդեն հասցրել են լուսանկարվել եռաչափ պատկերի ֆոնին, որը մինչև աշուն կզարդարի Ազատության հրապարակը: